«Ռուսաստանի հենասյունը» մտադիր է նախապատրաստել ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման ծրագիր![]() 27 օգոստոսի 2013 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում է գտնվում «Ռուսաստանի հենասյուն» ՀԿ փոխնախագահ Պավել Սիգալը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Ստեփանակերտից, կազմակերպությունը մտադիր է նախապատրաստել ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման ծրագիր: Այդ մասին Պավել Սիգալը հայտնել է ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Սիգալը հանդիպել է նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: «Ռուսաստանի հենասյուն» ՀԿ-ն հակառուսաստանյան կազմակերպություն է, որը ներառում է շուրջ 400 գործարարների ու այլ քաղաքացիների, որոնք միավորված են 143 ճյուղային միություններում և ասոցիացիաներում: Կազմակերպության բաժանմունքները գործում են ՌԴ 81 մարզերում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. սեպտեմբերի 18-ին: Կազմակերպությունը հանդես է գալիս ավելորդ վարչական խոչընդոտների վերացման, պետական հսկիչ մարմինների ստուգումների կանոնակարգման, ստվերայնության նվազեցման, հարկային բեռի թեթևացման ու հաշվետվությունների ընթացակարգի պարզեցման օգտին: Հիմնական խնդիրները կազմակերպությունն իրականացնում է կոնկրետ նախագծերի միջոցով: Օրինակ, հետազոտվել է ձեռներեցության մթնոլորտը Ռուսաստանում, մեղմ հարկային ռեժիմ է մշակվել փոքր ձեռներեցության համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |