Ժամանակավորապես արգելվել է Հունաստանից ոչխարաբուծական ապրանքների ներկրումը Հայաստան![]() 27 օգոստոսի 2013 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք՝ մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը, ասվում է ծառայության պաշտոնական կայքում: Հրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքում արձանագրված մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ) ծաղիկ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով: Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |