Երևանում երթ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Երևանում երթ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների դեմ: Երթի մասնակիցները ոստիկանության շենքի մոտից երթով անցել են մինչև Գլխավոր դատախազության շենք: Ցուցարարների հիմնական պահանջն էր պատասխանատվության կանչել այն ոստիկաններին, որոնք բռնություն են թույլ տվել քաղաքացիական ակտիվիստների հանդեպ: «Վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, իսկ կառավարությունն օգտագործում է ոստիկանությանը որպես ազդեցության լծակ ակտիվիստների դեմ՝ ամեն գնով փորձելով կանգնեցնել նրանց»,-ասել է իր ելույթում ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նա հավելել է, որ գործողությունները, որոնք վերջերս կիրառում է ոստիկանությունը քաղաքացիների դեմ՝ ակտիվիստների ապօրինի հետապնդում, նրանց հանդեպ բռնության կիրառում, համաձայնեցված են կառավարության հետ: Ելույթ ունեցողները կոչ արեցին քաղաքացիներին հիշել սեփական իրավունքների մասին, այն մասին, որ ոստիկանները կոչված են պաշտպանելու քաղաքացիների անվտանգությունը, ոչ թե նրանց դեմ բռնություն կիրառելու, ինչպես դա տեղի ունեցավ Կոմիտասի 5 հասցեում: Երթի կազմակերպիչները հատուկ ֆլաերներ էին պատրաստել, որտեղ նկարագրվում է, թե ինչ պետք է անել, եթե ձեզ ոստիկանության բաժանմունք են հրավիրել կամ ոստիկան է մոտեցել փողոցում: Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ինչպես կարող է պաշտպանվել ոստիկանների անիրավաչափ գործողություններից: «Այսօր արդեն ոչ մի ոստիկան չի կարող ահաբեկել ակտիվիստներիս, քանի որ մենք միայնակ չենք պայքարում, այլ միասին և գիտենք մեր իրավունքները»,-ասել է Զարուհի Հովհաննիսյանը: Ցուցարարները իրենց պահանջներով նամակ են փոխանցել գլխավոր դատախազին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |