Կապանում քննարկվեց օդանավակայանի վերագործարկման ծրագիրը![]() 28 օգոստոսի 2013 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին և ընթացիկ խնդիրներին: Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Մինչ Կապան այցելելը Ա. Գևորգյանը ծանոթացել էր նաև Մեղրի և Քաջարան քաղաքների միջև` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամուրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին քննարկվեց նաև Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը: Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր համարեց մարզի բնակչության համար`նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |