Vatan. Քիմիական զենքը սիրիացի գրոհայինների համար արտադրվում է Թուրքիայում

Vatan. Քիմիական զենքը սիրիացի գրոհայինների համար արտադրվում է Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրքական Vatan թերթի կայքը տեսանյութ է զետեղել. « Քիմիական զենքը սիրիացի գրոհայինների համար արտադրվում է Թուրքիայում»: Թերթը գրում է, որ այն ժամանակ, երբ Արևմուտքը փորձում է հարված հասցնել Սիրիային պատժելու համար նախագահ Ասադին խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք կիրառելու պատրվակով, այս տեսանյութը պետք է գրավի նրանց ուշադրությունը, ով մտադիր է ռմբակոծել Սիրիան:

Տեսանյութում նկարահանված են ճագարները, որոնց վրա փորձարկում են գազը և որոնք սատկում են տանջալից կծկումներից: Այդ ամենն ուղեկցվում է Ղուրանից հատվածների ընթերցմամբ ու «Ալլահ աքբար» բացականչություններով: Զրահաբաճկոնով գրոհայինը, մատնանշելով սատկած ճագարներին, ասում է, որ այսպիսի ճակատագիր է սպասում բոլոր նրանց, ով չի ենթարկվում իսլամին: Ռեակտիվներով անոթների վրա պարզ տեսանելի են թուրքերեն գրությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---