Ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակությունը Վրաստանում պայման չի հանդիսանում ինքնավարություն ստեղծելու համար

PanARMENIAN.Net - «Վրաստանի վարչատարածքային բաժանումը ներառում է երեք ինքնավարություն` Հարավային Օսեթիան, Աբխազիան եւ Աջարիան: Այլ ինքնավարություններ մենք չենք ստեղծելու»,-այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, վերը նշված ինքնավարություններն ուղղակի տարբեր կարգավիճակներ կունենան, որոնք կորոշվեն հետագայում: Ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակությունը Վրաստանում պարտադիր պայման չէ, ասենք, ադրբեջանական կամ հայկական ինքնավարություն ստեղծելու համար»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ առանց բացառության Վրաստանի բոլոր քաղաքացիներն ունեն միեւնույն իրավունքներն ու պարտավորությունները: Հիշեցնենք, որ Ջավախքի մի շարք հայկական կազմակերպություններ դիմել են Վրաստանի կառավարությանը պահանջելով ինքնավարության կարգավիճակ տալ շրջանին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---