Հայաստանի զբոսաշրջային պաստառը լավագույնն է ճանաչվել Vettor Giusti մրցույթում![]() 29 օգոստոսի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին ընթացող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում: «Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ. այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր: Եվրոպայի լավագույն զբոսաշրջային պաստառ տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ և բազմաբովանդակ զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ համաշխարհային հարթակում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից: Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |