Գագիկ Բեգլարյան. Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է![]() 29 օգոստոսի 2013 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Գագիկ Բեգլարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է, և պետք է ջանքեր գործադրել առաջիկայում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար։ «Տրանսպորտի և կապի ոլորտում մեր համագործակցության շուրջ կա փոխըմբռնում։ Այն խնդիրները, որոնք ծագում են աշխատանքի ընթացքում, երկուստեք արագ կերպով լուծում են ստանում»,- նշեց Գ. Բեգլարյանը։ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշելով, որ երկու երկրների միջև հատկապես տրանսպորտի և կապի ոլորտում առկա համագործակցությունը կարելի է օրինակելի համարել։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային փոխադրումների, ճանապարհաշինության, կանոնավոր ուղևորափոխադրումների ընդլայնման, թվային հեռարձակման գործընթացում համագործակցության և մի շարք այլ ոլորտների առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |