Իրաքահայ համայնքը ձգտում է պահպանել միակ հայկական վարժարանը21 մարտի 2006 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Բաղդադի Ազգային Միացյալ Վարժարանը, որը 1948թ. հիմնվել էր միացումովը Թարգմանչաց եւ Սվաճյան վարժարանների, 1974թ. պետականացվել էր Իրաքում իշխող Բաաթ կուսակցության ռեժիմի կողմից` ի շարս Իրաքի այլ փոքրամասնությունների պատկանող վարժարաններին: Սակայն 2003թ. պատերազմից եւ իշխող ռեժիմի տապալումից հետո, մի նոր օրենք էր հրապարակվել` նախկին ազգային վարժարանների վերականգման կապակցությամբ: Օգտվելով այս օրենքից, համայնքը վերաբացեց իր նախկին երկսեռ վարժարանը` 2004թ. հոկտեմբերի 15-ին: Ուսումնական առաջին տարում վարժարանի տնօրինությունը ստանձնեց համայնքի հոգեւոր առաջնորդ գերշ. տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատրյանը` վարժարանի գործունեությանը թափ տալու նպատակով: Վարժարանը, որտեղ այժմ նախակրթարանի դասարաններ կան միայն, ունի տնօրեն, երկու փոխ-տնօրեն, ուսուցչական կազմ` բաղկացած 15 ուսուցիչ-ուսուցչուհուց եւ 171 աշակերտ-աշակերտուհի: Վարժարանում դասավանդվում են հայերեն լեզու, քրիստոնեական հավատք եւ երաժշտություն առարկաները` Իրաքի կրթության նախարարության կողմից սահմանված առարկաներից բացի: Վարժարանը պարունակում է նաեւ 31 համակարգիչով օծտված մի սրահ, որտեղ աշակերտները սովորում են համակարգիչի գործածություն: Համակարգիչները տրամադրվել էին հայկական բարերար կազմակերպությունների կողմից:Վարժարանը գտնվում է դեմ հանդիման բազում դժվարությունների: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ հաճախ են իրականացվում ահաբեկչական արարքներ: Յուրաքանչյուր աշակերտ տարեկան վճարելու է 100 հազար իրաքյան դինար (մոտ 70 ԱՄՆ դոլար) ` ներառյալ երթեւեկության ծախսը: Սակայն աշակերտության փոքր մասը միայն կարող է այս վճարումը լիովին կատարել` Իրաքում տիրող ծանր տնտեսական պայմանների պատճառով: Մինչ յուրաքանչյուր աշակերտի վրա տարեկան ծախսվում է մոտ 350 ԱՄՆ դոլար, եւ այս բացը համայնքը գոցում է իր սեփական միջոցներով: Համայնքի հոգեւոր առաջնորդն ու ղեկավարները կոչ են արել աշխարհացրիվ հայությանը` իրենց նպաստը բերելու համայնքի միակ ազգային վարժարանին, հաղորդում է Karabakh-online-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |