Թուրքիան փոխում է ռազմական ստրատեգիան21 մարտի 2006 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փոխում է ռազմավարությունը արտաքին սպառնալիքի արմատական վերանայման կապակցությամբ: Նա հրաժարվել է երկու հակառակորդների հետ միաժամանակ պատերազմելու կոնցեպցիայից, որը երկար տարիներ հիմնականն էր համարվում զինված ուժերի համար, հայտնում է CNN-Turk-ը:«Նոր կոնցեպցիան ելնում է նրանից, որ հակառակորդ երկրները պակասել են: Այն կանխատեսում է մեկ ներքին եւ մեկ արտաքին պատերազմ, ըստ այդմ, զին ուժի համակարգի եւ թվաքանակի կարգավորում: Նոր կոնցեպցիայի համաձայն, թուրքական բանակը այնպիսի կառուցվածք կունենա, որը հնարավորություն կտա պատերազմել մեկ հակառակորդ երկրի դեմ, իսկ երկրի ներսում ահաբեկիչների դեմ»,- ընգծել է CNN-Turk-ը:Նոր պատերազմական գործողությունների անցկացման եւ ռազմավարության փոփոխության կոնցեպցիայի ընդունման շնորհիվ, Թուրքիան հեռանկարում կունենա ավելի փոքր, բայց ավելի շարժունակ բանակ, որը կարճ ժամանակահատվածներում հնարավորություն կունենա տեղափոխվել համեմատաբար լարված շրջաններ, նշում է հեռուստաալիքը: Նշենք, որ Թուրքիան բանակի թվաքանակով երկրորդն է ՆԱՏՕ-ի կազմում` մոտ 800 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |