Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը շնորհավորել են Արցախի Անկախության տարեդարձը![]() 31 օգոստոսի 2013 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապեաս ասվում է. «Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ մենք շնորհավորում ենք Ձեզ և ԼՂՀ ժողովրդին ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը 1991 թվականին հիմնարար ազատությունների ու ժողովրդավարության վկայությունն է: Հաջորդ տարիներին դուք վերջ դրեցիք խորհրդային հալածանքների ու խտրականության տասնամյակներին՝ հաղթելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Ձեր կառավարությունը զարմանալիորեն կայուն է և ձեր նվիրվածությունը ժողովրդավարությանը գովեստի է արժանի: Մենք բարձր ենք գնահատում ձեր ազգը՝ ազատ և արդար ընտրությունների հետևողական անցկացման համար, ինչի մասին են վկայում միջազգային դիտորդները»: «Ինչպես և դուք, մենք նախկինի պես հուսով ենք, որ կգտնվի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներով: Մենք գնահատում ենք ձեր կառուցողական մոտեցումը այդ ագրեսիային և ձեր անդրդվելի ձգտումը տարածաշրջանային կայունությանը: Մենք վճռական ենք շարունակելու աջակցել ԼՂՀ-ին և ձեր երիտասարդ ժողովրդավարությանն ու նրա ժողովրդին: Մենք վճռականորեն սատարում ենք Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»,-ասվում է ուղերձում: ![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |