Ֆրանսուա Օլանդ. Սիրիայի վրա հարձակումը, հնարավոր է, լինի մինչև սեպտեմբերի 4-ը![]() 31 օգոստոսի 2013 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կարծում են, որ ԱՄՆ-ն ու դրա մի քանի դաշնակիցները կարող են հարձակվել Սիրիայի վրա մինչև սեպտեմբերի 4-ը: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ օրը Ֆրանսիայի խորհրդարանի նիստ է պլանավորված, որտեղ կքննարկվի իրավիճակը Սիրիայում: Բացի այդ, Օլանդը նշել է, որ չի բացառում Փարիզի ներգրավվումը հնարավոր ռազմական գործողությունում, անգամ չնայած Մեծ Բրիտանիայի հրաժարվելուն: Նրա խոսքով, հենց նախագահն է զինված ուժերի ղեկավարն ու նա է հրամաններ արձակում, այդ իսկ պատճառով էլ ռազմական միջամտության մասին որոշում կայանցնելիս նրան պետք չէ օրենսդիրների համաձայնությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու արևելքը չեն ձգտի Բաշար Ասադին ուժով հեռացնել իշխանությունից, այլ ընդամենը կպատասխանեն նրանց կողմից քիմիական զենքի կիրառմանը Դամասկոսի մոտակայքում, գրում է Reuters-ը: Սիրիայում իրավիճակը սրվեց, երբ օգոստոսի 21-ին սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին, որ իշխանական զորքերը հարձակվել են Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, որն ապստամբների վերահսկողության տակ է, ու քիմիական զենք են կիրառել: Դրանից հետո ԱՄՆ-ն հստակ ակնարկեց, որ պատրաստվում է պայքարել Ասադի ռեժիմի դեմ: Ավելի ուշ Բրիտանիան պատրաստականություն հայտնեց օգնել Նահանգներին: Բայց երեկ՝ օգոստոսի 30-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (285` դեմ, 272` կողմ) դեմ արտահայտվեց Սիրիայի դեմ ռազմական գործողությունում երկրի մասնակցությանը: Սիրիայի մասին բանաձևի նախագծում փոփոխություններ կատարելը Բրիտանիայի խորհրդարանը ևս չընդունեց: Լեյբորիստները փաստաթղթում ուղղում արեցին, համաձայն որի օրենսդիրները պետք է ռազմական գործողությանը Լոնդոնի մասնակցելու մասին վերջնական որոշում կայացնեն միայն այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի տեսուչները կներկայացնեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին իրենց զեկույցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |