Կահիրեում ցրել են «Մահմեդական եղբայրների» նոր ցույցը

Կահիրեում ցրել են «Մահմեդական եղբայրների» նոր ցույցը

PanARMENIAN.Net - Նոր անկարգություններ Կահիրեում. ոստիկանությունը արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է ցուցարարներին, որոնք «Մահմեդական եղբայրների» ու պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներ են:

Իրավապահները փակել են ակտիվիստների ճանապարհը, որոնք, նրանց խոսքով, ձգտում էին դեպի քաղաքի կենտրոնը: Ցուցարարները անվադողեր են այրել ու քարեր նետել ոստիկանների վրա:

Ըստ հաղորդագրությունների, առնվազն 3 մարդ է զոհվել, մոտ 30-ը վիրավորվել է ու վնասվածքներ ստացել, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---