Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայում կքննարկեն ՀՀ գործակցությունը Մաքսային միության հետ ու Ղարաբաղի հարցը![]() 2 սեպտեմբերի 2013 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կքննարկվեն, մասնավորապես, Հայաստանի գործակցության հեռանկարները Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ, երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Նախանշված է նաև քննարկել ինտեգրացիոն գործընթացների զարգացումը ԱՊՀ տարածքում: Մասնավորապես, Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, ՀԱՊԿ շրջանակներում բազմակող գործակցության ակտուալ հարցեր»,- ասել է Ուշակովը: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է արտաքին առևտրի ոլորտում, որի բաժինը հասնում է 23,5 տոկոսի: Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում: «Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կհանդիսանան Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերը՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- հավելել է Ուշակովը: Ավելի վաղ փորձագետներն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, փորձում էին կանխատեսել, թե հատկապես որ հարցերը կլինեն գլխավոր երկու նախագահների հանդիպմանը: Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Մոսկվա այցելության ընթացքում Հայաստանի նախագահը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե ում հետ է Հայաստանը՝ Ռուսաստանի թե Եվրոպայի, այսինքն Մաքսային միության թե ԵՄ-ին ասոցիատիվ անդամակցության: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու համոզել Պուտինին, թե Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական բաղադրիչը փոփոխությունների չի հանգեցնի ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության հարցում: ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և «Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ նախատեսված է նոյեմբերին՝ Վիլնյուսում կայանալիք Եվրամիության ղեկավարության ու Արևելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում: Մյուս փորձագետներն այն կարծիքի էին, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հարցը գլխավորը չի լինելու մոսկովյան հանդիպման ժամանակ: Առավել ևս, որ երկու Միությունների մասին ընտրության հարց չկա, քանի որ Հայաստանի կողմից այդ համագործակցության տեսլականը ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, սակայն ամենևին կասկածի տակ չի դնում Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը: Կարծիք է հայտնվել նաև, որ Սարգսյան-Պուտին հանդիպման հիմնական հարցը կլինի ղարաբաղյան կարգավորումը աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների լույսի ներքո: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցնեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: Ներկայումս պաշտոնապես գրանցված է 12 թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |