Էրմիտաժի տնօրենը կոչ է անում դատապարտել Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը21 մարտի 2006 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Նախիջեւանում ՀԻն Ջուղային հայկական հուշարձանների ավերումը կարելի որպես հանցագործություն բնորոշել: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: «Մշակութային հուշարձանների ավերումը կարելի է հանցագործություն համարել ամեն դեպքում, եւ առավել եւս, երբ այդ գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես Հին Ջուղայի դեպքում: Իմ խորին համոզմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն այդ ողբալի դեպքը»,- նշել է նա:Էրմիտաժի տնօրենի կարծիքով, Հին Ջուղայի հայկական խաչքարերը հանդիսանում են մարդկության մշակութային սեփականությունը, եւ հենց այդ տեսանկյունից ելնելով, ավերման փաստը պետք է քննադատվի համաշխարհային հանրության կողմից: «Մշակութային ժառանգությունը չի կարող ինչ-որ մեկին պատկանել. թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե այլ երկրների մշակութային ժառանգությունը բոլորինն է»,- նշել է նա: «Երբ խոսքը գնում է միայն քաղաքկանության կամ տնտեսության մասին, ապա շատ հարցերում կարելի է լռել, սակայն երբ ոչնչացվում է մարդկության պատմական ժառանգությունը, պետություններն ու կազմակերպությունները պետք դա խստորեն դատապարտեն»,- ընդգծել է Պիոտրովսկին: Հիշեցնենք, որ հայ խաչքարերի ոչնչացումը սկսվել էր 1998 թվականին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հարթեցրեց հայկական գերեզմանոցի տարածքը: Այժմ հայկական գերեզմանոցի տեղում գտնվում է ռազմական հրաձգարան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |