Եվրոպայում վստահ են, որ Հայաստանի համագործակցությանը ԵՄ հետ երրորդ երկիր է խանգարում

Եվրոպայում վստահ են, որ Հայաստանի համագործակցությանը ԵՄ հետ երրորդ երկիր է խանգարում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը ազատ ընտրություն չէր: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքը՝ մեկնաբանելով Հայաստանի որոշումը Մաքսային միությանը անդամակցելու մասին: Նա հորդորել է ԵՄ-ին Հայաստանի հետ աշխատանքի նոր մեթոդներ գտնել, որն ակնհայտորեն ցանկանում է սերտորեն համագործակցել ԵՄ հետ, սակայն, հավանաբար, դրան խոչընդոտում է երրորդ երկիրը, գրում է European Voice-ը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---