Սիրիացի իսլամիստները սկսել են հնագույն քրիստոնեական Մաալուլա գյուղի գրոհը![]() 5 սեպտեմբերի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումից սկսել են հնագույն քրիստոնեական Մաալուլա գյուղի գրոհը, որն ընկած է Դամասկոսից դեպի հյուսիս-արևելք, հայտնում է AFP-ն: Առաջին գրոհի ժամանակ սպանվել է կառավարական բանակի 8 զինծառայող, որոնք հերթապահում էին հսկիչ անցակետում բնակավայրի մուտքի մոտ: Փոխհրաձգությանը նախորդել է մահապարտի իրականացրած պայթյունը հենակետում: Հսկիչ անցակետի ոչնչացումը իսլամիստները ողջունել են «Ալլահ Աքբար» ճիչերով և խոստացել են շուտով գրավել նաև Մաալուլայի մյուս մասը: Ըստ տեղաբնակների և տեղի ուղղափառ վանքի միանձնուհիների, ապստամբները գնդակոծում են գյուղի կենտրոնական մասը՝ օգտագործելով գնդացիրներ ու ականանետներ: Բնակավայրը, որը համարվում է Սիրիայում քրիստոնյաների ներկայության խորհրդանիշը, նախկինում հարձակումների չի ենթարկվել ապստամբների կողմից: Մաալուլան մոտ 1000 բնակիչ ունեցող ավան է և աշխարհում հայտնի է նրանով, որ նրա բնակիչները խոսում են գրեթե արդեն անհետացած նոր եբրայերենով, որի ավելի հին տարբերակը լայնորեն տարածված էր Մերձավոր Արևելքում երկու հազար տարի առաջ: Համարվում է, որ այդ լեզվով էր խոսում իր ժամանակակիցների հետ նաև Հիսուս Քրիստոսը: «Ալ Նուսրայի ճակատի» ղեկավարությունը չի թաքցնում Սիրիայում իսլամական էմիրաթ ստեղծելու իր մտադրությունները, որտեղ այլ կրոններ այլևս տեղ չեն ունենա: Մինչ քաղաքացիական պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011թ. հետո երկրում մոտ 1000 քրիստոնյաներ են սպանվել, քանդվել են շուրջ 40 եկեղեցիներ և այլ քրիստոնեական հաստատություններ: Շուրջ 300 հազար քրիստոնյաներ փախել են երկրից: Երկու քրիստոնյա հիերարխների վերջին առևանգումը Սիրիայում, կաթոլիկ քահանայի գլխատումը վկայում են, որ դաժանությունը Սիրիայում և քրիստոնյաների ճգնաժամը ողջ արաբական աշխարհում միայն սաստկանում են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |