Թուրքիայում մոտ 200 հազար սիրիացի փախստական կա![]() 5 սեպտեմբերի 2013 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Սիրիան լքած և Թուրքիայի փախստականների ճամբարներում ապաստանած փախստականների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ հաշվի առնելով ճամբարներից դուրս բնակվողներին, հատել է կես միլիոնի նիշը: Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, Թուրքիայի մի շարք գավառների բնակչությունը սիրիացի փախստականներից քիչ է: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի քաղաքացիները ապաստանել են 20 վրանային ու կոնտեյներային ավաններում: Փախստականների թվում 45 հազար երեխա ու դեռահաս կա: Բացի այդ, ճգնաժամի 2,5 տարում Թուրքիայում 5600 փախստականների երեխա է ծնվել: ԱԳ նախարար Դավութօղլուն Ժնևում հայտարարել է, որ փախստականների հետ կապված ճգնաժամային գործընթացները նոր խթան ստացան Սիրիայում լարվածության հերթական փուլի հետ: «Մեր ցանկությունից անկախ, Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո փախստականների հոսքը հարևան երկրներ կարող է աճել: Մենք արդեն հայտնել ենք մեր մտավախությունների մասին ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարին և խնդրել նրան քննարկել այդ հարցը»,-ասել է նա: Գնալով ավելի շատ փախստականներ են Թուրքիայում բնակություն հաստատում ճամբարներից դուրս՝ վարձակալելով բնակարններ կամ հանգրվանելով հարազատների մոտ: Մոտ 300 հազար օտարերկրացիների ներհոսքը հարուցում է տեղաբնակների դժգոհությունը: Ըստ ԱԳՆ տվյալների, Թուրքիան 2,5 տարում փախստականների վրա մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |