Հայաստանի եւ Սան Մարինոյի միջեւ դիվանագիտական կապեր են հաստատվել22 մարտի 2006 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Հռոմում Սան Մարինոյի դեսպանությունում, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ Սան Մարինոյի դեսպան Բարբարա Պարան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Սան Մարինոյի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաձայնագրում մասնավորապես ասված է, որ երկու պետությունները, ղեկավարվելով քաղաքական, մշակութային, առեւտրային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությամբ եւ մտադիր լինելով այդ հարաբերությունները հիմնել ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա, որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հիման վրա, դեսպանների, նաեւ ոչ ռեզիդենտ դեսպանների մակարդակով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |