ԵԱՀԿ ԽՎ-ում պատրաստվում է բանաձեւ Լեռնային Ղարաբաղի հարցով22 մարտի 2006 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կընդունվի բանաձեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հարցով զեկուցող Գորան Լենմարկերը ապրիլին կայցելի Ադրբեջան, կծանոթանա ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ եւ նրանց կփոխանցի ԵԱՀԿ կազմում համատեղ հանձնաժողով ստեղծելու հայկական կողմի առաջարկությունը:Վ. Հովհաննիսյանի կարծիքով, խորհրդարանական մակարդակում հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա համակարգել աշխատանքները զեկուցողի հետ, փոխանակվել ինֆորմացիաներով եւ այդպիսով աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեության արդյունավետության աճին: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Գ.Լենմարկերի զեկույցը ներկայացվել է դեռ 2005 թվականի փետրվարին, սակայն բանաձեւը չընդունվեց, քանի որ Վեհաժողովը Ադրբեջանի կողմից ներկայացված նախագծին դեմ հանդես եկավ: Մինչ ամառ կկազմվի բանաձեւի նոր նախագիծ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |