Եվրոպայում թուրքերի դեմ հանդես են գալիս ոչ միայն հայերը, այլեւ բնիկ եվրոպացիները22 մարտի 2006 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Դժվար է ընդհանրապես վերջ դնել հակահայկական ցույցերին եւ հայտարարություններին Ֆրանսիայում: Հայ Դատի եվրոպական վարչությունը փորձելու է այդ ամենին ամեն կերպ խոչընդոտել. սկսած պրոպագանդայից մինչ նպատակաուղղված քաղաքականություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի հայկական համայնքը, որ ավելի քան 350-400 հազար մարդ է կազմում համախմբված է եւ հնագույն արմատներ ունի: «Հայերը բավական լծակներ ունեն Ֆրանսիայի իշխանությունների վրա ազդելու համար, այն դեպքում, երբ թուրքերը ընդհանուր առմամբ 850 հազար են կազմում, վատ են կազմակերպված եւ քաղաքական կշիռ չունեն»,-նշել է նա:Կիրո Մանոյանը նաեւ նշել է, որ թուրքական համայնքը հիմնականում կազմված է գյուղի բնակիչներից, որոնք նույնիսկ հստակ պատկերացում չունեն իրենց բնակության երկրի մասին: «Թուրքական համայնքը համեմատաբար նոր է, նա չի հասցրել կապեր հաստատել, այն հարգանք չի վայելում Ֆրանսիայում: Այն փաստը, որ հայերի օգտին հանդես են եկել ֆրանսիացիներն ու արաբները, շատ բան է ասում: Թուրքերը պետք է հասկանան, որ Եվրոպայում թուրքերի դեմ հանդես են գալիս ոչ միայն հայերը, այլեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլ երկրների բնիկները»,- ընդգծել է Հայ Դատի գրասենյակի ղեկավարը: Նշենք, որ Լիոնի հայ-ֆրանսիական-թուրքական միջադեպերի կապացությամբ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանը: «Ես կարծում եմ, որ ներկաները կմիանան ողջույնի խոսքին, որ ես ցանկանում եմ ուղղել այն մի քանի տասնյակ երիտասարդներին, որ չեն վախեցել մի քանի հարյուր վայրենիներից, որոնք նույնիսկ Ֆրանսիայում չեն կարող առանց մահակների ելույթ ունենալ: Սակայն հատկապես ուզում եմ ողջունել այն ֆրանսիացիներին եւ արաբներին, որ կանգնել են մեր հայրենակիցների կողքին, եւ ,ես կարծում եմ, այդպես կլինի միշտ»,- ասել նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |