Իրանցի պատգամավորը զգուշացնում է. ԱՄՆ-ն մտադիր է ոչնչացնել Իրանի դաշնակիցներին տարածաշրջանում

Իրանցի պատգամավորը զգուշացնում է. ԱՄՆ-ն մտադիր է ոչնչացնել Իրանի դաշնակիցներին տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է ոչնչացնել Իրանի դաշնակիցներին տարածաշրջանում, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Մոհսեն Սանին, հայտնում է Mehr գործակալությունը: Ըստ նրա, Իրանը կշարունակի աջակցությունը Սիրիային:

«ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարող մեկուսացնել Իրանի տարածաշրջանային դաշնակիցներին»,-ասել է Սանին՝ հավելելով, որ ռազմական միջամտությունը Սիրիայում մեծ ձախողում կդառնա ԱՄՆ համար: Հենց Իսրայելն է համոզել ԱՄՆ նախագահ Օբամային հարձակվել Սիրիայի վրա, նշել է նա:

«ԱՄՆ քաղաքացիները դժգոհ են Օբամայի արտաքին քաղաքականությունից Մերձավոր Արևելքում, ուստի ԱՄՆ նախագահն այժմ փորձում է իր անհաջողությունները քողարկել Սիրիայի դեմ հնարավոր գործողությամբ»,-ասել է Սանին:

ԱՄՆ նախագահ Օբաման Կոնգրեսից թույլտվություն է խնդրել Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ: ԵՄ երկրներից Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսն են թույլատրելի համարում ռազմական գործողությունը Սիրիայում առանց ՄԱԿ ԱԽ թույլտվության, սակայն ԵՄ-ն դեռ չի մշակել անդամ պետությունների միասնական դիրքորոշումը: Կոնգրեսականները դեռ չեն կողմնորոշվել՝ բանաձևին սատարում է 22 սենատոր և 19 կոնգրեսական: Քվեարկությունը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը մտադիր է հարձակումներ կազմակերպել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ Իրաքում՝ Սիրիայում ռազմական գործողության դեպքում: ԱՄՆ օբյեկտները կգրոհեն իրաքցի զինյալները, որոնց սատարում է Իրանը: Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների, հարձակումների է պատրաստվում նաև «Հեզբոլլահը»: Լիբանանցի գրոհայինների նշանակակետը կարող է լինել ԱՄՆ դեսպանությունը Բեյրութում, հայտնել է Lenta.ru-ն:

Ամերիկացի դիվանագետներն արդեն պատրաստվել են տարհանման: Այդ նպատակով ԱՄՆ-ն կօգտագործի Միջերկրական ու Կարմիր ծովերում տեղակայված իր նավերը:

Իրանն արդեն առաջին անգամը չէ, որ սպառնում է Սիրիային, գրում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես, Թեհրանը խոստացել է «ոչնչացնել» Իսրայելը Բաշար Ասադի ռեժիմի դեմ ամերիկյան գործողության դեպքում: Ամերիկացիները նաև վախենում են ամերիկաբնակ սիրիացիների հնարավոր վրեժխնդրությունից: Ըստ ԶԼՄ-ների, ՀԴԲ-ն ուժեղացրել է նրանց հսկողությունը:

Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց բանաձևի նախագիծը, որն արտոնում է ռազմական գործողությունը Սիրիայում: Բարաք Օբամայի առաջարկին սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը՝ դեմ է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել: Այժմ բանաձևի նախագիծը քավերակության պետք է դրվի Սենատում:

Ավելի վաղ Ֆրասիայում, որի կառավարությունը կողմ է Ասադի ուժերին ռազմական հարված հասցնելուն, արտահերթ լսումներ կայացան Ազգային ժողովում, թեև քվեարկություն չի անկացվել, քանի որ ֆրանսիական օրենքների համաձայն նախագահը կարող է մոբիլիզացիայի մասին հրաման տալ առանց խորհրդարանի հավանության:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, համամիտ չեն, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել: Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ասել է, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքերը «աներևակայելի հիմարություն են»: ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը գտնում է, որ Սիրիայում ռազմական գործողությունը միլիոնավոր դոլարներ կպահանջի: Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեկդադը հայտարարել է, որ Դամասկոսը մոբիլիզացնում է իր դաշնակիցներին, որոնք «տարբեր տեսակի օգնություն են առաջարկում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---