Հայերը եվրոպական երկրներից պետք է պահանջեն Հայոց ցեղասպանության ճանաչումը22 մարտի 2006 - 17:18 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականին Ֆրանսիայում կտրուկ աճեցին հակաթուրքկան տրամադրությունները` կապված Թուրքիայի Եվրամիություն անդամագրվելու բանակցությունների սկսելու հետ: 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության դրսեւորումներից մեկը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հայերը պետք է օգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի մյուս երկրներից եւս պահանջեն Հայոց ցեղասպանության ճանաչումը:Մանոյանը նշել է, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տանում Հայ Դատի եվրոպական գրասենյակը, եւ հենց վերջինիս ջանքերի շնորհիվ է, որ ֆրանսիացի ուսանողները գիտեն ցեղասպանության մասին: Նրա խոսքերով, Լիոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, ցուցարարաները Հայոց ցեղասպանության փաստը հերքող պաստառներ էին տանում եւ հակահայկական հայտարարություններ անում, ինչը արգելվում է Ֆրանսիայի օրենսդրությամբ, եւ ինչի դեմ հանդես եկան ֆրանսիացի ուսանողները` միանալով ՀՅԴ Դաշնակցության երիտասարդ խմբավորումը ներկայացնող հայերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |