ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Ռամբույեն չի բնորոշվում որպես բանակցային գործընթացի ավարտ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռամբուեյում չի բնորոշվում որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորման բանակցային գործընթացի ավարտ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Ֆրանսիացի դիվանագետի խոսքերի համաձայն, բանակցային գործընթացը կշարունակվի: « Կարեւորը, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող գործնեությունը կշաունակվի եւ, ըստ հնարավորության, այս տարի»,- ընդգծել է նա: Անրի Կյունին գտնում է, որ 2006 թվականին հաջորդող տարիները անհաջող կլինեն հակամարտության կարգավորման համար, քանի որ դժվար կլինի դրա համար հարմար առիթ ստեղծել: Դեսպանը նշեց, որ չնայած Ռամբույեն ԼՂՀ հարցով բանակցային գործընթքացում վերջնական փուլ չդարձավ, այն հնարավորություն տվեց դուրս բերել հակասությունները: Նրա խոսքերով, «ճանապարհի մեծ մասը արդեն անցած է»:
 Ուշագրավ
---