Փարիզում կկայանա Շուշիի մասին պատմող «Ավերակների շշուկը» ֆիլմի պրեմիերան![]() 9 սեպտեմբերի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Փարիզի «Սենտ Անդրե դեզ Ար» կինոթատրոնում սկսվում է Լիլիան դը Քերմադեկի «Ավերակների շշուկը» գեղարվեստական փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ին, ըստ սյուժեի, ալյուր տեղափոխող բեռնատարը մոլորվում է Կովկասում և հայտնվում Շուշիում, որտեղ հացի փուռ չկա, բայց ինչո՞ւ չօգտվել առիթից ու փուռ չբացել: Երաժշտական դպրոցի տնօրեն Արաքսյան, դպրոցի ուսուցչուհի Արսինեն և ևս մի քանի բնակիչ մասնակցում են դրան: Օգտվելով հրադադարից, Լիլիան դը Քերմադեկը նկարահանել է այս ֆիլմը, որտեղ դերերու են Շուշիի բնակիչները: Այն «հնարամտության շնորհիվ գոյատևման մասին տրագիկոմիկ ձոն է»: Ֆիլմում նկարահանվել են Ռուբեն Վերդյանը, Սարասար Սարոյանը, Հովհաննես Խոդերյանը, Մարինա Սարգսյանը, Լարիսա Մելքոնյանը, Էլլադա Սարգարյանը, Աշոտ Հարությունյանը եւ Ռոբիկ Հարությունյանը: Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Լիլիան դը Քերմադեկը ծնվել է 1928թ.-ին` Վարշավայում: Առաջին անգամ նրա անունը տիտրերում հայտնվեց 1959 թվականին, երբ նա նկարահանվեց հայտնի «Աղջիկը Ռոշֆորից» ֆիլմում, 1975թ. «Էլոիզա» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին: «Ավերակների շշուկը» ֆիլմը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» փառատոնում, Երևանի և Բրյուսելի միջազգային փառատոներում, ինչպես նաև Կալիֆորնիայի փոքր բյուջե ունեցող ֆիլմերի կինոփառատոնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |