Հայաստանը բավական բան է արել ղարաբաղյան հարցի կարգավորման համար եւ Բաքվից համապատասխան քայլերի է սպասում23 մարտի 2006 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում մարտի 20-ին կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն տեղեկացրել իրենց առաջիկա քայլերի մասին: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, գոյություն ունի երկու տարբերակ. կամ համանախագահները իրենք կժամանեն տարածաշրջան, կամ կկազմակերպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքկանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ ավելացրեց, որ Հայաստանը բավական բան է արել Լեռնայաին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ Բաքվից համապատասխան քայլերի է սպասում: Վարդան Օսկանյանը նշեց, որ, ինչես արդեն տարբեր մակարդակներում բազմաթիվ անգամներ հայտարարավել էր, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները 2006 թվականին մի քիչ պակասել են:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |