ՀՀ ԿԲ նախագահ. ԼՂՀ բնակչությունը կարգապահ է բանկերի առջև իր պարտավորությունների հարցում![]() 9 սեպտեմբերի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գոհ է Ղարաբաղի բանկային համակարգից: Այդ մասին ՀՀ ԿԲ ղեկավարը լրագրողներին է հայտնել Ստեփանակերտում «Ամերիաբանկ» ՓԲԸ նոր գրասենյակի վերաբացման ժամանակ: «Ղարաբաղի բանկային համակարգն ունի և լուրջ ակտիվներ, և վարկային պորտֆել, ընդ որում վարկային պորտֆելն այստեղ ավելի լավ վիճակում է, քան ընդհանուր առմամբ Հայաստանում»,-ասել է նա: Արթուր Ջավադյանը հավելել է, որ եթե Հայաստանում չաշխատող վարկերի մակարդակը միջինը 5 տոկոս է, ապա Ղարաբաղում այդ ցուցանիշը ընդամենը 3 տոկոս է կազմում: «Հավանաբար, Ղարաբաղի բնակչությունն ավելի կարգապահ է բանկերի առջև իր պարտավորությունների հարցում»,-ասել է նա: Անդրադառնալով բանկային հատվածի ֆինանսական միջնորդության ազդեցությանը Ղարաբաղի տնտեսության վարկավորման հարցում՝ ՀՀ ԿԲ ղեկավարը նշեց, որ «այն բավականին լուրջ է»: Այսօր Ղարաբաղում գործում է 8 բանկ, այդ թվում «Արցախբանկը», «Կոնվերս բանկը», «Արդշինինվեստբանկը», «Հայբիզնեսբանկը», Հայէկոնոմբանկը», «Արարատբանկը», «Յունիբանկը», ինչպես նաև «Ամերիաբանկը», որը նախօրեին վերբացեց իր բաժանմունքը Ստեփանակերտում: Արթուր Ջավադյանը նաև բավարար է համարել 8 բանկերի ներկայությունը Ղարաբաղում: «8 բանկն արդեն լավ ցուցանիշ է, դա արդեն լավ մրցակցային դաշտ է»,-ասել է նա: Իր հերթին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այլ բանկերից Ղարաբաղում հաստատվելու հայտեր դեռ չեն ստացվել: «Մտադիր չենք առաջիկայում ընդլայնել բանկային հատվածը, այսքանն էլ բավարար է, և բանկային համակարգը լիովին ապահովում է բնակչության պահանջարկը»,-ասել է նա: Անդրադառնալով վարկային տոկոսադրույքներին՝ Արա Հարությունյանն ասաց, որ բնակիչները դժգոհ են և իշխանությունները քննարկում են այդ հարցը բանկերի հետ: «Մշտապես, ամեն օր մենք քննարկում ենք առավել մատչելի ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորությունը: Տոկոսադրույքներն այսօր ավելի բարձր են, քան մենք կցանկանայինք»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |