Ինչի՞ մասին են խոսելու Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարները Երևանում![]() 12 սեպտեմբերի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 12-ին, Երևանում աշխատանքն է սկսում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարներին կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որի ավարտին նախարարների մամուլի ասուլիս կլինի: Հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընդգրկված հանդիպման օրակարգում, բայց կարելի է ենթադրել, որ հիմնական թեման լինելու է Մաքսային միությանն անդամակցության համատեղելիությունը ԵՄ հետ Առևտրի ազատ գոտու համաձայնագրին մասնակցության հետ: Մինչ այդ փորձագետներն արդեն խոսում էին Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների նմանության և Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ընտրություն կատարելու մասին: Մասնավորապես, ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին հայտարարել էր, որ երկու երկրների համար էլ դեպի Արևմուտք միակողմանի կողմնորոշումը և Ռուսաստնի հետ հարաբերությունների սառեցումը սպառնում է լուրջ կորուստներով: «Այդ կորուստների լրջության աստիճանը տարբեր է: Ուկրաինայի համար իրական հետևանքը ծայրահեղ դեպքում կարող է լինել տնտեսության գրեթե ամբողջական փլուզումը, ինչը հետո շտկելու համար երկար տարիներ կպահանջվեն: Հայաստանի համար կուրուստները կարող են լինել ոչ միայն տնտեսական, կարող է տեղի ունենալ ավելի սարսափելի մի բան՝ հայկական երկրորդ, թեև չճանաչված, պետության՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը: Այսինքն, դա կնշանակի հարյուր հազարավոր հայերին հանձնել օտար և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, ագրեսիվ տրամադրված և ռևանշի ձգտող պետությանը: Այդպիսով, Հայաստանն այլ ելք չուներ, քան ամրապնդել դաշինքը Ռուսաստանի հետ, որն այժմ Հայաստանի միակ իրական դաշնակիցն է և տարածաշրջանում խաղաղության երաշխավորը»,- ասել էր նա: Արդյունքում, ըստ Բելեցկու, այսօրվա դրությամբ Ուկրաինան որպես «գլխավոր ուղղություն» ընտրել է Եվրամիությունը, նրա հետ Ասոցացման և Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրերի կնքումը: «Ընդ որում, իշխանությունները հուսով են, որ կպահպանեն տնտեսական կապերը ԱՊՀ երկրների հետ, ԱՊՀ շրջանակում ԱԱԳ-ի և ՄՄ հետ կապի ինչ-որ ձևեր կգտնեն: Հայաստանի համար հակառակը՝ «գլխավոր ուղղությունը» կլինի Ռուսաստանի հետ կապն և նրա հովանու ներքո Մաքսային միությանն անդամակցությունը՝ հուսալով պահպանել բավականին սերտ կապերը Եվրամիության հետ»,- ասել էր ուկրաինացի քաղաքագետը: Ուկրաինացի մեկ այլ քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն իր հերթին հայտարարել էր, որ Մաքսային միությանը ինտեգրվելու մասին Երևանի որոշումըչափազանց կարևոր է, քանի որ պայմանավորվածությունների արդյունքից կախված կլինի Ուկրաինայի դիրքորոշումը: Ըստ նրա, հայկական նախադեպը շատ կարևոր է ԵՄ հետ Ուկրաինայի հարաբերությունների տեսակետից: «Եթե Եվրոպան ձախողի համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի հետ, Ուկրաինայի կորուստը շատ ավելի մեծ անհաջողություն կլինի ԵՄ արևելյան քաղաքականության համար: Եվ ԵՄ-ն ավելի շատ խթան է ստանում Կրևի հետ փաստաթուղթը ստորագրելու համար»,- հայտարարել էր Վլադիմիր Ֆեսենկոն: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Նախօրեին ԵՄ ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ անդամակցությունը Մաքսային միությանը (ՄՄ) անհամատեղելի է ԵՄ Ազատ առևտրի գոտու հետ, որի շուրջ բանակցություններ էին ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ Ֆյուլեն հայտարարել էր, որ Ասոցացման մասին համաձայնագիրն ու Առևտրի ազատ գոտու ձևավորումը համատեղելի են դիտորդի կարգավիճակի հետ ՄՄ-ում: Նախօրեին Եվրամիության ղեկավարները դատապարտել էին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ: ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |