88 տարեկանում վախճանվել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանը![]() ![]() PanARMENIAN.Net - 88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ամերիկահայ բարերար ՋերարադԳաֆէսճեանը: Նրա մահվան բոթը PanARMENIAN.Net ին հաստատեցին Երևանի Գաֆէսճեանի արվեստների կենտրոնում: Ջերարդ Լևոն Գաֆէսճյանը ծնվել է 1925 թվականին Բրուքլինում, Երկրորդ Համաշխարհային տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմում: Գաֆէսճեանն ավարտել է Նյու Յորքի Hunter College-ը, էկոնոմիկայի բաժինը բակալավրի աստիճանով, հետո ստացել է երկրորդ մասնագիտությունը St. Johns Law Schoo-ում: Նա ունի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում: Իր կարիերան 1952 թվականին նա սկսել է որպես իրավաբանական խմբագիր աշխարհահռչակ West Publishing հրատարակչատանը: 1960 թվականին նա տեղափոխվել է Միննեսոտա: Գաֆեսճյանի գիտելիքների և ջանքերի շնորհիվ 44 տարվա ընթացքում West Publishing հրատարակչատունը ամուր դիրքեր նվաճեց շուկայում, աշխատակիցների թիվն աճեց 2000-ից մինչև 6500: 1996 թվականին Գաֆէսճեանը հիմնադրեց «Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամը», որի գործունեությունը հիմնականում ուղղված է հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Շուրջ 50 մլն դոլար ներդրվեց Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար: Ջերարդ Գաֆէսճեանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Նրա հիմնադրամը մեծ նվիրտավություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար: Գաֆէսճեանը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր էր, նաև զգալի դիրք էր գրավում Ֆլորիդայի և Միննեսոտայի անշարժ գույքի շուկաներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |