Մոսկվայում բացվում է հայկական եկեղեցական համալիրը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 12:00-ին, մեկնարկում է Մոսկվայում ՀԱԵ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բեգլովը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Սփյուռքից: Եկեղեցին լինելու է առաջնորդանիստ: Եկեղեցին կօծեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանդիսավոր արարողության ավարտին համալիրում կբացվի «Հայերը Մոսկվայում» և «Պատմական ուղի» ցուցահանդեսները, տեղի կունենա «Սեր և եղբայրություն» թատերականացված ներկայացում: Եկեղեցական համալիրն ունի նաև ճեմարան և հյուրատուն: Երեկոյան հայկական պատվիրակությունը կայցելի Ամենափրկիչ եկեղեցի: Նոր նախագծով կառուցված եկեղեցին գտնվում է Օլիմպիական և Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում և զգալիորեն խոշոր է նախորդ կիսակառույցից: Համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, ունիսեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով: Համալիրի գլխավոր մուտքը Տրիֆոնովյան փողոցից է` եռակամար, հանդիսավոր դարպասով: Տաճարի 21 մետր տրամագծով գմբեթն առայժմ ամենախոշորն է հայ եկեղեցաշինության մեջ: Քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակիննվիրված խաչեր են քանդակված: Եկեղեցական համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդիմասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Տաճարի մուտքի վերնամասում` Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակն է, ձախ և աջ կողմերում մեր եկեղեցու գլխավոր սրբություններն են` Ս. Գեղարդը և Հայրապետական Աթոռի խորհրդանիշ` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրվում են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերին: Հայկական ճարտարապետության մեջ առաջին անգամ խաչքարը ոչ թե ագուցվում է պատի մեջ, այլ ի սկզբանե նախագծվում է որպես շենքի օրգանական մաս: Եկեղեցական համալիրն ու Մայր տաճարը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն ձուլվում են մոսկովյան միջավայրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |