Ի՞նչ է ասել Նալբանդյանը Վարշավայում. Լեհաստանի ԱԳՆ-ն շտկել է հաղորդագրության իր տարբերակը18 սեպտեմբերի 2013 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար այցը Լեհաստան ու Հայաստանի ու Լեհաստանի նախարարների կարծես թե արարողակարգային մամուլի հաղորդագրությունները խիստ քննադատության պատճառ դարձան Էդվարդ Նալբանդյանի հասցեին: Պատճառը մի փոքր, բայց էական տարբերություններ էր նախարարների հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունների հայկական և լեհական տարբերակներում: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիմանը քննարկվել են ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Նաև այդ համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»։ Մինչդեռ, Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ հայ նախարարի խոսքերը մի փոքր այլ կերպ էին ներկայացվել. «Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր երկիրը մտադիր է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա չի հակասի Ռուսաստանի շահերին»: Նա հավելել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ռազմական դաշինքի անդամներ են, ինչպես նաև սերտ համագործակցություն ունեն տնտեսության, հատկապես, էներգետիկայի ոլորտում, և դա արդարացնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արված հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Ճիշտ է, արդեն այսօր Լեհաստանի ԱԳՆ կայքում հանդիպման մասին հաղորդագրությունը շտկվել է. «Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր երկիրը մտադիր է սերտացնել կապերը Եվրամիության հետ որքան դա հնարավոր կլինի, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների»: Հատկապես ի՞նչ է ասել Նալբանդյանը Լեհաստանում. որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները չպետք է զարգանան ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, թե հենց այն, որ Ռուսաստանն է մատնանշելու Եվրամիության հետ ՀՀ համագործակցության աստիճանը: Ինչի՞ մասին չեն պայմանավորվել երկու նախարարությունների մամուլի ծառայությունները՝ հաղոդագրությունները նախապատրաստելիս: Հավանաբար, այս հարցերն անպատասխան կմնան: ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |