Կոնգրեսական Բրեդ Շնայդերը մտահոգված է Սիրիայի քրիստոնյաների ճակատագրով![]() 19 սեպտեմբերի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Իլինոյսի Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է նահանգից ընտրված կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը և Իլինոյսի АNC ղեկավար Կլոդ Հովհաննիսյանը: «Կոնգրեսական Շնայդերին մոտ են մեր խնդիրները, և մենք շնորհակալ ենք նրան հիանալի հանդիպման համար: Հուսով ենք, որ առաջիկայում էլ կզարգացնենք մեր հարաբերությունները նրա հետ, որպեսզի նա լիովին պատկերացում կազմի ԱՄՆ հայ համայնքի խնդիրների մասին»,-ասել է Հովհաննիսյանը: Քննարկման թեմա է հանդիսացել Պալատի հանուն ճշմարտության և արդարության թիվ 227 բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը: Հանդիպման հայ մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում հայերի ճակատագրի և Սիրիայի ժողովրդի անվտանգության վերաբերյալ: Հանդիպմանը խոսք է գնացել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, Արցախի անկախությանն ու Կովկասում ադրբեջանական ագրեսիային առնչվող հարցերի մասին: 2013 թվականի մայիսին կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի գծով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոունը, Մայքլ Գրիմը ներկայացրեցին թիվ 227 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին օբյեկտիվ աշխատել կառուցողական և կայուն հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիակատար ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ այդ ոճրագործության արդար, ազնիվ ու համապարփակ միջազգային ճանաչման հիման վրա: Photo: www.businessinsider.com ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |