Երեւանում անցկացվել են հայ-ուկրաինական խորհրդատվություններ ԱԳՆ-ների մակարդակով24 մարտի 2006 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում անցկացվեցին Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ Հայաստանի ԱԳՆ-ի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ի միջեւ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունը: Վարչությունների մակարդակով անցկացված խորհրդատվությունների ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ուկրաինական համագործակցության զարգացման հեռանկարներին: Քննարկվեց 2006թ. երկկողմ միջոցառումների ծրագիրը, մասնավորապես, պաշտոնական այցերի ու տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական միասնական հանձնաժողովի նիստի հետ կապված մանրամասները: Քննարկվեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի փոխգործակցությանը առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց Եվրամիության հետ համագործակցության փորձին: Օրվա ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ երկրորդ տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Անատոլի Պոնոմարենկոյի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |