Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին` հայոց ցեղասպանության ճանաչման համար24 մարտի 2006 - 19:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատի սենատոր Էյմերտ վան Միդելկոպին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց Նիդեռլանդների խորհրդարանի հետ համատեղ «Նոր ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում Երեւանում եւ Հաագայում ժողովրդավարության զարգացման խնդիրների շուրջ կոնֆերանսների կազմակերպման մասին: ՀՀ Աժ նախագահը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Նիդեռլանդների խորհրդարանին` Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը կկանխի նման ոճրագործությունների երբեւէ կրկնությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |