Samsung Galaxy Note 3-ն արդեն Հայաստանում է, այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ20 սեպտեմբերի 2013 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է պատվիրել Samsung Galaxy Note 3 երկար սպասված սմարթֆոնը մինչև սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում և հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի այդ՝ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը՝ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն*: Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը ստեղծված է հարստացնելու օգտագործողի առօրյան գերժամանակակից ծառայությունների և տեխնոլոգիաների միջոցով, իսկ հսկայական էկրանի բացառիկ պայծառությունը լուսանկարների և տեսանյութերի դիտումը, էլեկտրոնային գրքերի ընթերցումը և մուլտիմեդիայի օգտագործումը դարձնում է պարզապես անմոռանալի, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ոճային Samsung Galaxy Gear ձեռքի սմարթ-ժամացույցը թույլ է տալիս մշտապես տեղեկանալ ստացվող զանգերի, հաղորդագրությունների, նամակների և հիշեցումների մասին, ցանկության դեպքում նաև զանգեր կատարել հենց սմարթ-ժամացույցից՝ ձայնային հրահանգով… Samsung Galaxy Note 3 սմարթֆոնն արժե 335 000 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում ձեռք բերված սմարթֆոնի համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: * Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |