Սպառողական գների աճով Հայաստանը զիջում է Ռուսաստանին՝ առաջ անցնելով Վրաստանից![]() 23 սեպտեմբերի 2013 - 13:42 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում Հայաստանը սպառողական գների աճովզբաղեցնում է երրորդ տեղը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, սպառողական շուկայում 2013 թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 3,5 տոկոս գնաճ (տարեկան կտրվածքով 5,3 տոկոս), և մայն օգոստոսին՝ 0,3 տոկոս գնաճ: Ընթացիկ տարվա ութ ամսում սպառողական գների աճի առաջատարը եղել է Բելառուսը՝ 8,2 տոկոս, նրան հաջորդում է Ռուսաստանը, չորրորդ տեղում Ղազախստանն է 3,1 տոկոսով: Տաջիկստանում և Էստոնիայում գնաճը կազմել է 2,5 տոկոս, Ղրղզստանում և Մոլդովայում՝ 1,1-ական տոկոս, Ադրբեջանում՝ 0,2 տոկոս, Լիտվայում՝ 0,1 տոկոս: Իսկ ահա Լատվիայում և Ուկրաինայում գները նվազել են 0,6 տոկոսով, գնանկում է արձանագրվել նաև Վրաստանում և Թուրքմենստանում՝ 0,9 և 1,7 տոկոս համապատասխանաբար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |