Ավարտվել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը![]() 23 սեպտեմբերի 2013 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խմբի մաս հանդիսացող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն (նախկինում «Ամերիա Ինվեստ») հայտարարում է, որ հաջողությամբ ավարտվեց «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը, ինչի արդյունքում «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն ներկայումս հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի իրավահաջորդը: Հայաստանի ներդրումային կառավարման և խորհրդատվական ծառայությունների ոլորտում այս նշանակալի գործարքը վերահաստատում է տարածաշրջանի ֆինանսական ոլորտում «Ամերիա» ընկերությունների խմբի դինամիկ զարգացող առաջատար դառնալու ձգտումը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային կառավարման շուկայի զարգացման մեջ նշանակալի դեր ունեցող ընկերություններից էր, որն առաջին անգամ Հայաստանում ներդրեց ներդրումների և ակտիվների կառավարման նոր և հետագայում ընլայնման միտում ունեցող ծառայություններ: Ներկայացված գործարքի շնորհիվ «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ, կընդլայնի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին, ինչպես նաև կապահովի նոր հաճախորդների զգալի ներհոսք առաջին փայատիրական ֆոնդին մասնակցելու համար, որի ներկայացումը շուկային նախատեսված է 2013 թ. 4-րդ եռամսյակում: Միավորելով երկու կառույցների լավագույն փորձը` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանում ներդրումային կառավարման ոլորտի զարգացման և իր հաճախորդների առավել արդյունավետ սպասարկման համար: «Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն առաջարկում է ներդրումային կառավարման և խորհրդատվական ծառայություններ Կովկասյան տարածաշրջանում գործող ինստիտուցիոնալ հաճախորդներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց: Ընկերության նպատակն է ապահովել բոլոր շահառուների պահանջներին համապատասխանող եկամուտներ` հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հաճախորդների պահանջներին համապատասխանող ներդրումային լուծումներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |