ԵԽԽՎ զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Միկո Էլոն օգոստոսին կայցելեն Հայաստան27 մարտի 2006 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ենթադրվում է, որ Հայաստանի` Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորինգի զեկուցողներ ֆրանսիացի խորհրդարանական Ժորժ Կոլոմբիեն եւ ֆին Միկո Էլոն կայցել են Հայաստան օգոստոսի սկզբին: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, խորդարանականների կողմից նախապատրաստած զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում: Փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը կատարել է Եվրախորհրդի առաջ ստանձնած գրեթե բոլոր պարտավորությունները` եվրոպական համաձայնագրերին միանալու եւ Հայաստանի օրենսդրության, այդ թվում Սահմանադրության փոփոխության տեսանկյունից: Այժմ, պետության գլխավոր օրենքի փոփոխությանը համապատասխան, անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Հայաստանի 60 օրենքներում:Տիգրան Թորոսյանը նաեւ նկատել է, որ Հայաստանի կառավարությունը արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ: Փոփոխությունների առաջին փաթեթը կներկայացվի խորհրդարանին գարնանային նստաշրջանի վերջում: Խոսքը հիմնականում գնում է դատաիրավական համակարգի փոփոխության մասին, պետության եւ Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների, ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երեւանի` որպես համայնքի, նոր կարգավիճակի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |