ՄԱԿ ԱԽ-ն միաձայն քվեարկել է Սիրիայում քիմզենքի վերաբերյալ բանաձևի օգտին![]() 28 սեպտեմբերի 2013 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Բանաձևում նշվում է, որ այն չկատարելու դեպքում, այդ թվում քիմիական զենքի ապօրինի փոխանցման ու կիրառման դեպքում, ում կողմից էլ այն կիրառվի, միջոցներ կձեռնարկվեն համաձայն ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի: Այդ գլուխը նախատեսում է կոշտ միջոցներ, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խորհրդի 15 անդամ երկրները ողջունել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումը միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման վերաբերյալ: Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև: Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանաձևի կատարման համար պատասխանատվությունը կրում են ոչ միայն Սիրիայի իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը, նրանք չպետք է թույլ տան, որ քիմիական զենքը հայտնվի գրոհայինների ձեռքում: Լավրովը նաև նշել է, որ ընդունված բանաձևը կոչված է լուծելու Սիրիայում քիմիական զենքի խնդիրը, սակայն պայմաններ է ստեղծում, որպեսզի Մերձավոր Արևելքը դառնա զնագվածային ոչնչացման զենքի կիրառումից զերծ գոտի: Ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում առաջիկա գործողությանը: Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ բանաձևը երաշխավորում է, որ քիմիական զենքը Սիրիայում կոչնչացվի սեղմ ժամկետում: Նա հավելել է նաև, որ քիմիական զենքի կիրառման մեղավորները պետք է կանգնեն դատարանի առջև, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |