Ռոուհանիին չեն ներել խոսակցությունն Օբամայի հետ՝ նրա վրա հավկիթներ և կոշիկներ են նետել![]() 28 սեպտեմբերի 2013 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղղությամբ, որը Թեհրան է վերադարձել ՄԱԿ ԳՎ նստաշրջանից, ցուցարարները հավկիթներ և կոշիկներ են նետել, իր թվիթերում հայտնել է The New York Times-ի թղթակիցը: Դա տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանում, որտեղ հավաքվել էր Իրանի միջուկային հարցում Արևմուտքին զիջումների դեմ հանդես եկող մոտ 100 ցուցարար: ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը հայտնել էր, որ Ռոուհանիի հետ իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային խնդրի կարգավորման ուղիները: Մինչդեռ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել: «Մենք կարծում ենք, որ դրանք այն բանակցությունները չեն, որոնք անցնելու են նախագահական մակարդակով: Մենք ակնկալում ենք, որ դրանք անցնելու են ԱԳ նախարարների մակարդակով՝ 5+1 ձևաչափով (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիա), տեխնիկական փորձագետների մասնակցությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Ըստ նրա, Օբաման տրամադրված է խթանելու երկխոսությունը: Photo: frontpagemag.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |