ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ14 հունվարի 2003 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով անձնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Սթրասբուրգում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Արազ Ազիմովը եւ Թաթուլ Մարգարյանը կշարունակեն խորհրդակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Նշենք, որ ինչպես մինչ այդ հաղորդել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երկու նախագահների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները նպատակ ունեն լրացնել Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները` ավելի հաճախական դարձնելով շփումները: Վարդան Օսկանյանն ասել է, որ այդ հանդիպումներում գերակայում են փարիզյան եւ քի-ուեստյան բանակցությունների հիմնական սկզբունքները: Նախագահների անձնական ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է 2002 թվականի նոյեմբերի 15-ին Վենայում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |