Հայաստանը նոր գլխավոր դատախազ ունի![]() 1 հոկտեմբերի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը փակ քվեարկությամբ 103 «կողմ» ու 3 «դեմ» ձայնով ՀՀ գլխավոր նոր դատախազ է ընտրել՝ Գևորգ Կոստանյանն է: 131 պատգամավորից փակ քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր, 2 քվեն ճանաչվել է անվավեր։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Գևորգ Կոստանյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, ինչպես նաև նախագահին Սարգսյանին՝ բարձր վստահության համար։ Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելով գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։ ՀՀ գլխավոր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնավարում էր 1999-ից: Նրան պաշտոնավարումն ավարտվեց 2013-թ.-ի սեպտեմբերի 13-ին: Գևորգ Կոստանյանը ծնվել է Երևանում 04.10.1977թ.: 1999-ին ավարտել է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև, 2002-ին՝ ԵՊՀ ասպիրանտուրան. իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ 1995թ-ից ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու էր: 2001-ի հունիսի 1-ին նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական: 2003-ից մինչև 2004թթ.-ն նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ապա՝ մինչև 2006-ը, կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: Այնուհետև մինչև 2008-ը զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել ՀՀ նախագահի օգնական: 18.02.2004թ-ից եղել է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 2008-ից՝ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: Դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Անկուսակցական է: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |