Ո՞ւմ համերգը կարելի էր կազմակերպել Հայաստանում 134 հազար 927 դոլարով![]() ![]() PanARMENIAN.Net - Երբ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ անկախության օրվա առթիվ եերկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպված Նունե Եսայանի համերգին կառավարության պահուստային ֆոնդից 54 691 400 դրամ (կամ 134 հազար 927 ԱՄՆ դոլար) է հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, PanARMENIAN.Net ը որոշեց պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունենալ / ունեցել Հայաստանում: Զրուցեցինք հայաստանյան համերգների մի քանի կազմակերպիչների հետ, պարզեցինք, վերջին տարիներին Հայաստան այցելած երգիչները համաձայնել են ելույթ ունենալ մոտավորապես ներկայացված գումարների դիմաց. Ջո Քոքեր՝ 200.000 ԱՄՆ դոլար Պլասիդո Դոմինգո՝ 130.000 ԱՄՆ դոլար Օկեան Էլզի՝ 20.000 ԱՄՆ դոլար DDT՝ 45.000 ԱՄՆ դոլար Գորան Բրեգովիչ՝ 55.000 ԱՄՆ դոլար Deep Purple` 150.000 ԱՄՆ դոլար Yanni՝ 170.000 ԱՄՆ դոլար Իոսիֆ Կոբզոն՝ 25.000 ԱՄՆ դոլար Ջորջ Բենսոն՝ 250.000 ԱՄՆ դոլար Ինգրիդ՝ 15.000 ԱՄՆ դոլար Լեոնիդ Ագուտին՝ 30.000 ԱՄՆ դոլար Իսկ սա այն մարդիկ են, ովքեր թեև համաձայնել են ելույթ ունենալ Հայաստանում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն եկել. Էրոս Ռամազոտի՝ 90.000 ԱՄՆ դոլար Շադե՝ 500.000 ԱՄՆ դոլար Ստինգ՝ 1 մլն ԱՄՆ դոլար Roxette՝ 70.000 ԱՄՆ դոլար Քրիս Րի՝ 60.000 ԱՄՆ դոլար Դեմիս Ռուսոս՝ 50.000 ԱՄՆ դոլար Էնրիկե Իգլեսիաս ՝ 250.000 ԱՄՆ դոլար Զեմֆիրա՝ 35.000 ԱՄՆ դոլար «Մաշինա վրեմենի»՝ 50.000 ԱՄՆ դոլար Նիկոլայ Նոսկով՝ 20.000 ԱՄՆ դոլար Գրիգորի Լեպս՝ 45.000 ԱՄՆ դոլար Snoop Dogg՝ 160.000 ԱՄՆ դոլար Խոսեցինք նաև մասնեգտների հետ, պարզեցինք, որ ըստ մոտավոր հաշվարկների,Նունե Եսայանի համերգի կազմակերպչական մասի վրա (որտեղ ներառվում է նաևամբողջ տեխնիկան, բեմը և այլ) ծախսվել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես գրել էր Նունե Եսայանի համերգի գումարի չափը հրապարակած «ՓաստԻնֆո»-ն, ծախսը բյուջեյում ձևակերպվել էր իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Նաև նշվում էր, որ իբրև 54 691 400 դրամ գումարի շրջանակում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |