Ս.Սարգսյանն ու Վ. Պրյախինը քննարկել են հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների վերացման ընթացքը29 մարտի 2006 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարաի մամլո քարտուղար, փոխգնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դեսպան Վ.Պրյախինը ներկայացրեց ՀՀ-ում հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացման առաջին եւ երկրորդ փուլերի բարեհաջող ընթացքը, անդրադարձավ երրորդ փուլում նախատեսվող աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում մելանժը վերամշակվելու է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որն օգտագործվելու է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին զինված ուժերի ժողովրդավարական վերահսկմանն ու այլընտրանքային ծառայության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Շնորհակալություն հայտնելով նախարարին` Պրյախինը առանձնահատուկ կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից ցուցաբերվող օժանդակությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |