Ադրբեջանի զինվորները մեռնում են մեկը մյուսի հետևից՝ կախվել է հերթական շարքայինը

Ադրբեջանի զինվորները մեռնում են մեկը մյուսի հետևից՝ կախվել է հերթական շարքայինը

PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական Գյանջա քաղաքում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ շարքային Վուղար Սուլեյման օղլի Ջաֆարովի դին, ծնված 1989 թվականին:

Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության վրա հղումով, Ջաֆարովին ծառից կախված են հայտնաբերել Գյանջայի Նարիմանովի պողոտայում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:

Ջաֆարովը զորակոչվել էր Ադրբեջանի Աղդամի շրջանից:

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլլաևը: Սեպտեմբերի 19-ին նա ծեծի է ենթարկվել Էլվին Մանսուրովի ու Վասիֆ Հասանովի կողմից Սումգայիթում:

2013 թվականի 5 ամսում, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների քանակը բանակում գերազանցել է 50:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---