Փիթեր Ստանո. Հայաստանն ու ԵՄ-ն Վիլնյուսում ոչինչ չեն ստորագրի![]() 5 հոկտեմբերի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում: Օրաթերթին այդ մասին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն: «Մենք աշխատում ենք գտնել հետագա համագործակցության համար ուղիներ հիմնվելով նրա վրա, ինչին հասել ենք ՀՀ-ի հետ, և այն օգտագործել որպես հիմք մեր համագործակցության համար»,- ասել է Փիթեր Ստանոն: Հոկտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Ըստ նախագահի, բանակցությունների հենց սկզբից հայկական կողմը միշտ ասել է Եվրահանձնաժողովի իր գործընկերներին, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է ոչ թե շահերը հակադրելու, այլ դրանք համադրելու մեջ: «Մեր գործընկերները համաձայն էին մեզ հետ»,- ասել էր Սարգսյանը՝ հավելելով, որ այժմ էլ Հայաստանը պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Նախօրեին Շտեֆան Ֆյուլեն, ելույթ ունենալով Մոլդովայում քաղաքացիական հանրության ներկայացուցիչների առջև, ասել է. «Վիլնյուսը պետք է շրջափուլ հանդիսանա գործընկերության պատմության մեջ»: Նա թվարկել է այն, ինչին պետք է հասնել Վիլնյուսում՝ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել Ուկրաինայի հետ, նախաստորագրել նմանատիպ համաձայնագրերը Մոլդովայի ու Վրաստանի հետ, մուտքի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրեր կնքել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջընթացի հասնել տրանսպորտային և կրթության ոլորտներում համագործակցության առումով: ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Photo: rus.ozodi.org Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |