ԵՄ-ն պետք է աջակցի Հարավային Կովկասի երկրներին ավելի մեծ ինտեգրման համար29 մարտի 2006 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է աջակցի Հարավային Կովկասի երկրներին ավելի մեծ ինտեգրման համար: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալյոնիսը : Նրա խոսքերով, եթե Անդրկովկասի երեք երկրների հետ սահմաններ ունեցող Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, ապա «Եվրամիության համար կենսական նշանակություն կստանա այդ երկրների անդամակցումը»: Նա նաեւ նշեց, որ Լիտվան եւ Եվրոպական միության մնացած երկրները իրենց անվտանգությունը երաշխավորված կհամարեն միայն այն դեպքում, եթե հարեւան արեւելյան պետություններում հաստատվեն շուկայական հարաբերություններ եւ դեմոկրատիա: «Լիտվայից դեպի արեւելք գտնվող որոշ երկներում, այդ թվում Ռուսաստանում, դժբախտաբար, մտածում են, թե իրենց անվտանգությունը ենթադրում է հարեւանների վրա հզոր ազդեցություն ապահովելու, նրանցով մանիպուլյացիա անելու հնարավորություն: Դեմոկրատիան Ռուսաստանում վճռորոշ նշանակություն ունի, եւ ես այդ մասին պարզորոշ հայտարարում եմ Վլադիմիր Պուտինին», - ասել է Վալյոնիսը` հավելելով, որ նույնը վերաբերում է Բելառուսին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |