Եգիպտոսում մոտ 50 մարդ է մահացել![]() 7 հոկտեմբերի 2013 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում ոստիկանների և նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների միջև բախումների պատճառով, ըստ ճշտված տվյալների, առնվազն 51 մարդ է զոհվել, հայտնում է ВВС-ին: Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալների, վիրավորվել է շուրջ 240 մարդ: Եգիպտական ԱԳՆ-ն, իր հերթին, հայտնել է անկարգությունների 423 մասնակիցների ձերբակալության մասին: Իրավապահների ու պաշտոնանկ նախագահի կողմնակիցների միջև բախումների մասին հաղորդագրություններ էին ստացվում հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի տարբեր շրջաններից: Սակայն առավել զանգվածային անկարգություններ տեղի ունեցան Կահիրեում, որտեղ Մուրսիի կողմնակիցների բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունեցել՝ նվիրված եգիպտա-իսրայելյան Դատաստանի օրվա պատերազմի 40-ամյակին: Մուրսիի կողմնակիցների ու ոստիկանների բախումներ են տեղի ունեցել Կահիրեի տարբեր շրջաններում, սակայն չեն ազդել Դատաստանի օրվա 40-ամյակի տոնակատարությունների պաշտոնական ծրագրի վրա: Տոնական միջոցառումների շրջանակներում Կահիրեի մարզադաշտերից մեկում հանդիսավոր համերգ տեղի ունեցավ, որի հեռարձակումը ուղիղ եթերով վարում էր Եգիպտոսի հեռուստատեսությունը: Տոնական համերգին ի թիվս այլոց ներկա էր նաև Եգիպտոսի ՊՆ ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ Սիսին և երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: Ընթացիկ տարվա օգոստոսին, երբ զինվորականներիը ցրեցին Մուրսիի կողմնակիցների ճամբարները, Կահիրեում մի քանի հարյուր մարդ սպանվեց, երկրում արտակարգ իրավիճակ սահմանվեց, որը գործում է մինչ օրս: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |