Թուրքիան կրճատում է զինված ուժերի քանակը

Թուրքիան կրճատում է զինված ուժերի քանակը

PanARMENIAN.Net - Ժամկետային զինծառայության կրճատման մասին նոր օրենքի համաձայն Թուրքիայում կզորացրվեն 280 հազար զինծառայողներ, գրում է Sabah-ը:

Ակնկալվում է, որ մի քանի օրում երկրում կզորացրվի 40 հազար մարդ: Զինծառայողների մյուս մասը կզորացրվի փուլերով: Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 15 ամսից մինչև մեկ տարի կրճատելու մասին կառավարության հետ պայմանավորվածության հասնելու վերաբերյալ:

Ըստ Գլխավոր շտաբի հայտարարության, զինծառայության պարտադիր ժամկետը երկրի համալսարանականների համար կմնա անփոփոխ և կկազմի վեց ամիս:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է զինծառայության ժամկետը նվազեցնել մինչև 12 ամիս:

Թուրքիայի զինված ուժերը թվքանակով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն են կազմում, այժմ իր շարքերում ունենալով 700 հազար զինծառայող՝ չհաշված ժանդարմերիան: Երկրում է գտնվում նաև Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմա-օդային ռազմակայանը՝ Ինջիրլիկը: Եվս մեկ ռազմակայան կա Իզմիրում, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան 11 ռազմա-օդային ռազմակայան ունի: Ցամաքային զորքերը 5 օպերատիվ միավորում են կազմում՝ դաշտային բանակներ ու օպերատիվ խմբավորում Կիպրոսի թուրքական մասում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---