Նիդերլանդներում ռուս դիվանագետին ծեծել են ու առանց բացատրության ամբողջ գիշեր պահել ոստիկանությունում![]() 8 հոկտեմբերի 2013 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցները Հաագայում ներխուժել են ՌԴ դեսպանատան դեսպանորդ խորհրդական Դմիտի Բորոդինի բնակարան, ծեծի են ենթարկել նրան ու տարել ոստիկանություն: Այդ մասին հայտնում է Vesti.ru-ն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի վրա հղումով: «Ներխուժել են զինված մարդիկ և միանգամայն մտածածին պատրվակով ՝ երեխաների հետ իբր վատ վարվելու համար, նրանց իսկ աչքերի առջև դաժան ծեծի են ենթարկել դիվանագետին: Հայտնի է, որ դիվանագետի բնակարանն անձեռնմխելի է համարվում: Ձեռնաշղթաներով դիվանագետին տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ պահել են նրան ամբողջ գիշեր: Դրանից հետո նա ազատ է արձակվել առանց ներողության ու բացատրությունների»,-հայտարարել է նա: ՌԴ ԱԳՆ-ն Նիդերլանդներին խիստ նոտա է հղել՝ Հաագայում ՌԴ դեսպանության աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նախարարության ներկայացուցիչը վրդովվել է, որ դիվանագետին ձեռնաշղթաներով ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում: Photo: www.rusembassy.nl ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |